plg_search_tags
Search - Categories
Search - Content
Search - News Feeds
Search - Links

 

Մկրտության վայր

Ինչպես ենթադրվում է Հորդանանում Հովհաննես Մկրտչի կողմից արված մկրտությունը տեղի է ունեցել արևելյան ափին գետի մեծ ավազանում Jericho-ի դիմաց: Այդ վայրը, որը գտնվում է ավելի քիչ քան 2 ԿՄ հեռավորությամբ դեպի հարավ գետի այժմյան հունից Wadi Al-Kharrar-ում ճանաչված է որպես Bethany Beyond the Jordan , եբրաերենից թարգմանաբար Bethabara նշանակում է<<անցման վայր>>:Ահա այստեղ է Հովհաննեսն ապրել և մկրտել, և այստեղ է փախել Հիսուսը՝ գտնվելով Երուսաղեմում քարկոծման վտանգի տակ:  20-րդ դարի 90-ական թվականներին գետի արևելյան ափին Հորդանանի հնէաբանների միջազգային թիմը հայտնաբերել է Մադաբայի հին խճանկարներ/ սուրբ երկրի քարտեզը 6-րդ դար/, բյուզանդական եկեղեցու ավերակներ և հունական սյուների հիմքեր-Աստծո հայտնության իրական վայրը: Հետազոտությունները ցույց են տվել, որ 7 դարերի ընթացքում/5-րդ դարի սկզբից մինչև 7-րդ դար/  5 տարբեր քրիստոնեական եկեղեցիներ հաջողությամբ փոփոծվել են այս վայրում:Առաջին վանքը կառուցվել է Անաստաս կայսրի օրոք 491-518 հատուկ կառուցված 6 մետրանոց կամարի վրա, որպեսզի խուսափեն Հորդանանի վարարումներից առաջացող վնասներից: Նրանք հայտնաբերել են քարե մատուռի կմախք այն տեղում, որտեղ Հիսուսը հանեց իր հագուստը գետը մտնելուց առաջ:
Այստեղ դուք կարող եք տեսնել Բյուզանդական եկեղեցիների շատ հուշարձաններ 6-7-րդ դարերի ավերակներ, Հիսուսի մկրտության վայրում կառուցված մատուռի ավերակները: Մոտակայքում է գտնվում Սուրբ ՀովհաննեսՄկրտչի աղբյուրը և բյուզանդական վանքը: Գոյություն ունի նաև Սուրբ Եղիայի բլուրը,որտեղ նա հրե կառքի վրա համբարձվեց երկինք:Նաև գոյություն ունի մի քարանձավ, որը հայտնի է ինչպես Հիսուսի և ՀովհաննեսՄկրտչի տուն:Հյուրանոցի մոտակայքում կան շատ նորակառույց եկեղեցիներ, որանցից են Ռումինիայի կաթոլիկ եկեղեցին, սուրբ Հովհաննես Մկրտչի Հունական ուղղափառ եկեղեցին, հունական ուղղափառ վանքը,  իսկ ոչ հեռու ապագայում այնտեղ կկառուցվեն նաև սիրիական, վրացական ուղղափառ եկեղեցիները և այլն։