plg_search_tags
Search - Categories
Search - Content
Search - News Feeds
Search - Links

 

Բաալբեկ

Բաալբեկ քաղաք Լիբանանում, գտնվում է Բեգաա դաշտավայրում՝ Լիտանի գետից արևելք։ Հռոմեական կայսրության իշխանության տարիներին հայտնի է եղել Հելիոպոլիս անվամբ։ Բաալբեկը Հռոմեական կայսրության ամենամեծ արգելավայրերից էր, այնտեղ գտնվում են Լիբանանի ամենալավ պահպանված հռոմեական կառույցների ավերակները։ Տաճարների կառուցման մեջ մեծ է տեղական ազդեցությունը։ Հունական աղբյուրներից այն հայտնի է Հելիոպոլիս անունով։ Տիգրան Մեծի ժամանակ այն Փյունիկիայի հետ մտնելով հայկական կայսրության կազմի մեջ հայտնի էր Արեգ-Քաղաք անվանմամբ։ Բաալբեկի պատմական բնակավայրը ունի մոտ 9000 տարվա հնություն, Յուպիտերի տաճարի տարածքը համարյա միշտ ծառայել է որպես բնակավայր, այն նախահելենիստական շրջանում եղել է տաճար։Քաղաքն այցելած մարդիկ այն միաբերան նկարագրում են «ամենա-ամենա» խոսքերն օգտագործելով՝ ամենաբարձր սյուներն աշխարհում (որոնք զարդարում են Յուպիտերի տաճարը Բաալբեկում), ամենամեծ տաշած քարն աշխարհում (որն այդպես էլ չի հասցվել իր նպատակատեղին) և այլն։
Այն հայտնի է «Բաալբեկ» միջազգային փառատոններով:

View the embedded image gallery online at:
http://talinatravel.am/index.php/hy/baalbek#sigProIdc5590019c1