plg_search_tags
Search - Categories
Search - Content
Search - News Feeds
Search - Links

 

Բեյրութ

Բեյրութը Լիբանանի մայրաքաղաքն ու ամենամեծ քաղաքն է։ Գտնվում է Միջերկրական ծովի արևելյան ափին։ Այն հաճախ կոչում են Մերձավոր Արևելքի Փարիզ իր գեղեցկության համար։
Խոշոր նավահանգիստ է, երկաթուղային ու խճուղային ճանապարհների հանգույց, ունի միջազգային օդանավակայան։ Արդյունաբերական, առևտրա-ֆինանսական և զբոսաշրջության կենտրոն է։ Զարգացած են թեթև, սննդի և մետաղամշակման արդյունաբերությունը։ Արտահանում է ցիտրուսներ, խնձոր, ձիթապտղի յուղ, մետաքսի հումք, բրդեղեն։ Այն աշխարհի հնագույն քաղաքներից է, որը բնակեցված է եղել դեռ 5000 տարի առաջ։Բեյրութում պահպանվել են փյունիկյան,հռոմեական և բյուզանդական կառույցների մնացորդներ, Ալ-Օմարի մզկիթը (վերակառուցվել է քրիստոնեական եկեղեցուց, 1291-ին), «Պալատական մզկիթը» (XVI դ․ սկիզբ)։
Բեյրութը հիմնականում ժամանակակից քաղաք է, ուղիղ փողոցներով, գեղեցիկ առափնյակով, բազմահարկ տներով, հյուրանոցներով, բանկերով, վիլլաներով։ Կենտրոնում են 3 գլխավոր հրապարակները (Ալ-Բուրջ,Ալ-Նեժմա և Ասսուր), որոնցից հարավ, հարավ-արևելք և արևելք բացվում են լայն փողոցներ՝ փոխարկվելով դեպի այլ քաղաքներ տանող խճուղիների։ Ճարտարապետության մեջ գերակշռում են ժամանակակից պարզ ծավալներն ու ձևերը, հարթ պատերին համադրված ապակու առատությունը, տափակ կտուրները՝ հաճախ օգտագործված սրճարանների, ռեստորանների ձևավորման համար։
Բեյրութը Լիբանանի և ամբողջ մերձավոր Արևելքի ամենակոսմոպոլիտ քաղաքն է, որտեղ կան բազում քրիստոնեական և մուսուլմանական համայնքներ։ Ճանաչված են մոտ 18 կրոնական խմբեր։

View the embedded image gallery online at:
http://talinatravel.am/index.php/hy/beyrut#sigProId36c01afff9