plg_search_tags
Search - Categories
Search - Content
Search - News Feeds
Search - Links

 

ՀԱՅԱՍՏԱՆԱ/ՎՐԱՍՏԱՆ 15 ՕՐ/14 ԳԻՇԵՐ ԾՐԱԳԻՐ

 

 

Օր 1

Երևան-Ժամանում 

 - Երևան ժամանելուց հետո, օդանավակայանում հանդիպում մեր ներկայացուցիչների հետ և փոխադրում հյուրանոց:

 - Գիշերակաց Երևանում

Օր 2         

Երևան-Էջմիածին-Քաղաքային շրջայց Երևանում-Հայաստանի Պատմության Թանգարան 

/Նախաճաշը և լանչը ներառված է/ 

Նախաճաշից հետո, մենք ձեզ կվերցնենք հյուրանոցից


-Ուխտագնացություն դեպի Էջմիածնի Մայր տաճար, որը առաջին պաշտոնական քրիստոնեական եկեղեցին է աշխարհում, կառուցվել է 301թ. Էջմիածնում: Էջմիածինը (նախկինում Վաղարշապատ), գտնվում է Երևանից 20 կմ հեռավորության վրա, այն քաղաքը, որտեղ գտնվում է Գերագույն Պատրիարքի և Ամենայն Հայոց կաթողիկոսի գահը: Այն հիմնադրվել է մթա. 4-րդ դարում: Ըստ Գրիգոր Լուսավորչի հայտնության Հիսուս Քրիստոսը իջել է երկնքից և ցույց է տվել այն վայրը, որտեղ պետք է կառուցվի տաճարը: Դա է պատճառը, որ քաղաքը անվանվել է Էջմիածին, որը նշանակում է իջավ Միածին: Այնուհետև մենք կկատարենք շրջայց Երևանում: Ճանապարհին մենք կտեսնենք Մարզահամերգային համալիրը, Կիևյան կամուրջը, Բաղրամյան պողոտան, Նախագահական նստավայրը, Գիտությունների Ակադեմիան, Ազգային ժողովը, Գրողների միությունը, Օպերան և Հանրապետության հրապարակը:

- Այնուհետև մենք կուղեկցենք ձեզ Հայաստանի պատմության թանգարան

- Գիշերակաց Երևանում  

Օր 3    

Երևան-Խոր Վիրապ-Գյուղ Արենի-Նորավանք-Երևան 

/Նախաճաշը և լանչը ներառված է/

- Նախաճաշից հետո ձեզ կվերցնենք հյուրանոցից


-Կուղևորվենք դեպի Արարատի մարզ, կայցելենք Խոր Վիրապը: Այն եղել է արքունի բանտ Արտաշատում Հայաստանի հնագույն մայրաքաղաքը և գտնվում է հենց բիբլիական լեռան դիմաց:

- Այնուհետև կտեղափոխվենք Վայոց ձորի մարզ և կայցելենք Արենի գյուղում գտնվող գինեգործարանը: 

- Կայցելենք Նորավանքի ճարտարապետական համալիրը (13-14դդ.)

- Շրջագայության վերջում ձեզ կտեղափոխենք  հյուրանոց

- Գիշերակաց Երևանում 

Օր 4    

Երևան-Սաղմոսավանք-Տառերի Պուրակ-Ամբերդ-Աշտարակ

 /Նախաճաշը և լանչը ներառված է/   

- Նախաճաշից հետո, մենք կվերցնենք ձեզ հյուրանոցից և կայցելենք Սաղմոսավանքը, 13-րդ դարի  հայկական վանական համալիրը, որը գտնվում է Սաղմոսավանքում, Արագածոտնի մարզում: 


- Տառերի պուրակը գտնվում է Արտաշավան գյուղում, Արագած լեռան արևելյան լանջին: Այն կառուցվել է 2005թ. տոնելու հայոց գրերի ստեղծման 1600-ամյակը, հայ անվանի ճարտարապետ Ջիմ Թորոսյանի կողմից: Հուշարձանը իր մեջ պարունակում է հայկական տառերից կազմված 32 զարդաքանդակ: Հուշարձանն իրենից ներկայացնում է հայկական 39 տառերից կազմված զարդաքանդակ: Հայոց այբուբենը սկսվել է օգտագործվել 405-406թ. և օգտագործվում է մինչ օրս:

-Այնուհետև մենք կուղևորվենք դեպի Ամբերդ ամրոց, այն զբաղեցնում է մոտ 1500 քառ. մետր տարածք: Ներկայունս քանդված Ամբերդ ամրոցը, նշանակությունը «Ամպերի ամրոց»,- հայոց թագավորության ռազմա-պաշտպանական առաջնային կետերից մեկն էր: Ամբերդ ամրոցը իր մեջ ներառում է պաշտպանական պարիսպներ, բաղնիք և եկեղեցի: Բերդի շինարարությունը տևել է մի քանի դար: Այն երեք կողմից պաշտպանված է կիրճով և միայն հյուսիսային կողմն է մնացել անպաշտպան: Ըստ որոշ աղբյուրների, ամրոցի տարբեր հատվածները կառուցվել են 7-րդ դարում: Այն ծառայել է որպես  հայ թագավորների և իշխանների նստավայր:

- Կշարունակենք ճանապարհը և կայցելենք Պերճ Պռոշյանի տուն-թանգարանը, կճաշենք, որից հետո կհաջորդի շոու ծրագիր:

- Վերադարձ հյուրանոց

- Գիշերակաց Երևանում

Օր 5  

Երևան-Գառնի-Գեղարդ-Երևան

/Նախաճաշը ներառված է/

- Նախաճաշից հետո մենք կվերցնենք ձեզ հյուրանոցից


- Կուղևորվենք դեպի Գառնու հեթանոսական տաճար: Այն գտնվում է Երևանից 28 կմ հեռավորության վրա, Կոտայքի մարզում: Համալիրը ներառում է ամրոց, պալատ և հեթանոսական տաճար: 

- Կուղևորվենք դեպի Գեղարդ, այն գտնվում է Գառնիից 6 կմ հեռավորության վրա: Վերակառուցվել է 12-րդ դարում: Ասում են, որ այստեղ է գտնվում այն նիզակը, որով խոցել են Քրիստոսի մարմինը: Դա է պատճառը, որ վանքը կոչվել է Գեղարդ (հայերեն թարգմանաբար «նիզակ»): Գեղարդի ճանապարհին կարող եք մասնակցել հայկական լավաշ հացի պատրաստման գործընթացին և ճաշակել լավաշը հենց ջեռոցից հանելուց հետո:

- Վերադարձ հյուրանոց

- Գիշերակաց Երևանում

Օր 6

Երևան-Սևան-Դիլիջան

/Նախաճաշը և լանչը ներառված է/

- Նախաճաշից հետո կայցելենք Սևանա լիճը և կգնանք դեպի Սևանավանք:


- Այցելություն Դիլիջան, մի փոքր դրախտ Հայաստանում, հայտնի իր հմայիչ բնությամբ և ճարտարապետությամբ: 

- Կայցելենք Շարամբերյանի փողոցը, այն լավ պահպանված «Հին քաղաքը» հայկական  փոքր խանութների, ավանդական հայկական ապրանքների մի թանգարան է, տիպիկ 19-րդ դարի տուն: 

- ժամանում Պարզ լիճ, Դիլիջանի առավել գրավիչ և տեսարժան վայրերից մեկը: Այն գտնվում է քաղաքի հյուսիսային մասում, ծովի մակարդակից 1400 մետր բարձրության վրա: Լճի ջուրը թափանցիկ է, մի քիչ կանաչավուն: Անտառը մոտ է ափին և ծառերը թեքվելով դեպի լիճը արտացոլվում են լճի մեջ: Չնայած իր փոքր չափերի, այն շատ բաներ ունի առաջարկելու իր այցելուներին: Նավակներ, ձկնորսություն և այլն:   

- Ընթրիք լճի մոտ
- Վերադարձ հյուրանոց

- Գիշերակաց Դիլիջանում

Օր 7

Դիլիջան-Սանահին-Հաղպատ-Թբիլիսի

/Նախաճաշը և լանչը ներառված է/

- Նախաճաշից հետո, կվերցնենք ձեզ հյուրանոցից ժամը 09:00 


- Կուղևորվենք դեպի Ալավերդի և կայցելենք Հաղպատ և Սանահինի վանքերը, որոնք գտնվում են Լոռու մարզի հյուսիսային մասում, Երևանից 178 կմ հեռավորության վրա: Սանահինը դարձել է Կյուրիկյանների վարչական կենտրոնը և տոհմական դամբարանը, ինչպես նաև Կյուրիկյան թագավորության եկեղեցական թեմի առաջնորդ-եպիսկոպոսի աթոռանիստը, եղել է մշակութային կենտրոն, ունեցել բարձրագույն տիպի դպրոց, դրան կից հարուստ գրադարան:

- Կանցնենք Վրաստանի սահմանը և կշարունակենք ճանապարհորդությունը Վրաստանում:

- Հանդիպում Վրաստանի ներկայացուցչի հետ և փոխադրում հյուրանոց:

- Գիշերակաց Թբիլիսիում:

Օր 8 

Թբիլիսի-Բոդբե-Սիղնախի-Վելիստիկե-Թբիլիսի

- Նախաճաշից հետո, մենք կվերցնենք ձեզ հյուրանոցից և կուղևորվեք Թբիլիսիից դեպի Կախեթի տարածաշրջան


- Կայցելենք Բոդբե վանքը
- Տեղափոխում Բոդբեյից Սիղնախի
- Այցելություն  ՛՛Peasant's Tears'' գինու մառան և գինու համտեսում: Հյուրընկալողը տեղում կտեղեկացնի ձեզ իր արտադրանքի մասին  
-Կշրջենք սիրո քաղաքով և կվայելենք Ալազան հովտի բնությունը:

- Տեղափոխում Սիղնախիից դեպի Վելիստիկե գյուղ, այցելություն "Nunu's Farm house". Որտեղ կարող եք վերցնել վարպետության դասեր և պատրաստել ավանդական ճաշատեսակներ (խինկալի, խաչապուրի)  

-"Nunu Farm house" ճաշելուց հետո, վերադարձ հյուրանոց 
-Գիշերակաց Թբիլիսիում

Օր 9

Թբիլիսի-Բաթումի 

- Նախաճաշից հետո, մենք կվերցնենք ձեզ հյուրանոցից 

- Տեղափոխում Թբիլիսիից Բաթումի (ճանապարհին լանչ)


- Գրանցում Բաթումի հյուրանոցում

- Այցելություն Բաթումիի տեսարժան վայրեր. Պիազա, Սուրբ Նիկոլոզ եկեղեցի, Մեդեա արձան, Բաթումիի նավահանգիստ, Այբուբենի աշտարակ, Ալին և Նինո շարժվող քանդակներ:

- Ընթրիք "Ajaruli saxli" ռեստորանում, աջարական ուտեստների համտեսում 

- Վերադարձ հյուրանոց

- Գիշերակաց Բաթումիում 

Օր 10 

Բաթումի-Գոբրոնետի

- Նախաճաշից հետո, մենք կվերցնենք ձեզ հյուրանոցից


- Կուղևորվենք դեպի Գոբրոնետի, (ծովից 700 մ հեռավորության վրա) լեռնային Աջարիայում (Բաթումիից 55 կմ հեռավորության վրա):   

- Հանդիպում "Zebo" հոսթելի ներկայացուցիչների հետ:

- Հնարավորություն մասնակցելու "Zebo" հոսթելի կողմից կազմակերպված արշավին: 

- Քեդա անտառում դուք կվայելեք վայրի բնությունը և Աջարայի ջրվեժների զարմանահրաշ տեսարանը: 

- Երեկոյան ընթրիք հոսթելում, կարող եք ծանոթանալ Վրացական ընթրիքների պատրաստման տարբերակներին և կարող եք փորձել աջարական խոհանոցը: 

- Հյուրանոցում մնալու ընթացքում կարող եք նաև անցնել ծխախոտ փաթեթավորելու վարպետության դասընթացներ: 

- Գիշերակաց Գոբրոնետիում գտնվող "Zebo" հոսթելում 

Օր 11

Գոբրոնետի -Ծկալտուբո

- Նախաճաշից հետո, մենք կվերցնենք ձեզ հյուրանոցից


- Մեկնում Ծկալտուբո (2 ժամ)

- Այցելություն Պրոմեթևսի քարանձավ, տեղացի գիդի ուղեկցությամբ: Զբոսանք նավով, եթե քարանձավի ջրի մակարդակը թույլատրելի լինի: 

- Ընթրիք «Zgapari» ռեստորանում  

- Լանչից հետո ուղևորություն դեպի Թբիլիսի

- Գրանցում Թբիլիսի հյուրանոցում 

- Ընթրիք հյուրանոցում : Գիշերակաց Թբիլիսիում

Օր 12

Էքսկուրսիա Թբիլիսիում

- Նախաճաշից հետո կվերցնենք ձեզ հյուրանոցից


- Կայցելենք Թբիլիսիի տեսարժան վայրերը: Մետեխի եկեղեցին և Վախթանգ Գորգասալի արձանը-5-րդ դարի հզոր արքաներից մեկը, ով հիմնադրել է Վրաստանի մայրաքաղաքը: 

- Կայցելենք ծծմբի բաղնիքները, որոնք դարեր շարունակ հայտնի են եղել իրենց բուժիչ հատկանիշներով: Կայցելենք ամենահին ժողովարանը: Ժողովարանից կտեղափոխվենք դեպի Սիոնի տաճար (6 -7-րդ դդ.) և Անչիսխաթի եկեղեցի (6-րդ դար):

- Ճոպանուղիով կուղևորվենք դեպի Վրաստանի մայր արձան և կշարունակենք ճանապարհը քայլելով դեպի հայտնի Նարիկալա բերդ (4-րդ դար) քաղաքի ամենահին ամրոցներից մեկը: 

- Կայցելենք հին քաղաքի տեսարժան վայրերը, խաղաղության կամուրջը

-  Ազատ ժամանակ կունենաք հնարավորություն  կատարել գնումներ (վրացական հուշանվերներ) 

- ժամը 20.00 ընթրիք "Bermukha" վրացական ավանդական  սննդի գինու և ռեստորանում: 

- Կմասնակցենք վրացական ժողովրդական պարի և երաժշտության շոուի 

- Գիշերակաց Թբիլիսիում 

Օր 13

Թբիլիսի-Անանուրի-Ստեփանծմինդա

- Նախաճաշից հետո կմեկնենք Անանուրի (մեկ ժամվա տևողություն)

- Կայցելենք Անանուրի ամրոցը և եկեղեցին

- Տեղափոխում Անանուրիից դեպի Ստեփանծմինդա (1 ժամ/20 րոպե): 

- Ճանապարհին կայցելենք Գադուարի լեռնադահուկային հանգստավայրը/լանչ 

- Կայցելենք Gergeti Trinity (մոտավորապես 6.5 կմ)

- Ընթրիք Ստեփանծմինդա ռեստորանում 
- Տեղափոխում Ստեփանծմինդայից Թբիլիսի: Գիշերակաց Թբիլիսիում:

Օր 14

Թբիլիսի-Երևան

- Վաղ առավոտյան տեղափոխում Վրաստանից-Հայաստան-Երևան


- Գիշերակաց Երևանում

Օր 15

Երևան

/Նախաճաշը ներառված է/

- Տեղափոխում Զվարթնոց Միջազգային Օդանավակայան