plg_search_tags
Search - Categories
Search - Content
Search - News Feeds
Search - Links

 

Ամբերդի ամրոց

Ամբերդի ամրոց-համալիրը թվագրվում է 11-13-րդ դարերին՝ իր յուրահատուկ եկեղեցիով։ Այն կառուցվել է Արագած լեռան լանջերին և գտնվում է  ծովի մակարդակից 2300 մետր բարձրության վրա։
Դեպի ամրոց տանող ճանապարհը անմարդաբնակ է, այն նրբորեն միախառնվում է  բլուրներ հետ, իսկ արահետներին երբեմն կարող եք տեղացի հովիվների կամ մեղվապահների տեսնել։
Ամբերդի բարձունքից հրաշալի տեսարան է բացվում դեպի հորիզոն։Այս բարձրահասակ հսկա ամրոը բազմել է երկու բլուրների վրա։Բլուրների միացման հատվածում՝ բերդի ստորոտում վեր է խոյանում Ամբերդի եկեղեցին, որը կառուցվել է 1026 թ․-ին ճարտարապետ Վահրամ Պահլավունու կողմից։Քարքարոտ բարձունքին բազմած այս հրաշագեղ ամրոցը միջնադարյան Հայաստանի անառիկ ամրոցբերից մեկն է եղել։ Պահլավունյաց իշխանական  ամրոց Ամբերդի եկեղեցին կառուցվել է 11-ից 13 - րդ դարերում:
Երկհարկանի կառույցն ունի նաև  փառահեղ սանդուղքներ,իսկ պատերից վեր են խոյանում  ամրոցը պաշտպանող հզոր աշտարակները։
Ամրոցի բաղնիքները կառուցվել են արքունական պալատից դուրս՝ 13-րդ դարում։ Եկեղեցին կառուցել է 1026 թ– ին ճարտարապետ, իշխան Վահրամ Պահլավունին:
Ամբերդի ամրոցի արտաքին ճարտարապետությունը պարզ է և արտահայտիչ, պսակված  կորնթարդ ձեւավորված գմբեթներով և հզոր աշտարակներով։