plg_search_tags
Search - Categories
Search - Content
Search - News Feeds
Search - Links

 

Դիլիջան

Դիլիջանը Տավուշի մարզում առողջարանային կենտրոն է։ Հաճախ տեղացիներն այն կոչում են «հայկական Շվեյցարիա» կամ «փոքրիկ Շվեյցարիա», ՀՀ-յան ամենակարևոր առողջարանային կենտրոններից է՝ տեղակայված Դիլիջանի Ազգային պարկում։
Անտառածածկ այս գողտրիկ վայրը ծննդավայր և հրաշալի ստեղծագործելու վայր  է բազմաթիվ հայ արվեստագետների, կոմպոզիտորների և կինոգործիչների համար։
Կենտրոնում գտնվող Շարամբեյան փողոցը «Հին քաղաքի» ամենակարևոր մասն է՝ լի հուշանվերների խանութներով, պատկերասրահներով, թանգարանով, արշավային,լեռնային հեծանվորդության,պիկնիկի և ստեղծարար միջոցառումների հրաշալի մի վայր։
Սևանա լիճը ՀՀ-ում և Կովկասյան տարածաշրջանում ամենամեծ լիճն է։Այն աշխարհի բարձրադիր, քաղցրահամ հնագույն լճերից մեկն է։Սևանա լիճը ՀՀ-յան կենտրոնական մասում է՝ Գեղարքունիքի մարզում, տեղակայված՝ ծովի մակարդակից 6200 ոտնաչափ բարձրության վրա, այստեղ միախառնվում են 28-ի չափ մեծ ու փոքր գետեր և աղբյուրներ։