plg_search_tags
Search - Categories
Search - Content
Search - News Feeds
Search - Links

 

Ջերաշ

Հորդանանի հայտնի տեսարժան վայրերի կազմում Պետրային 2-րդ ամենամոտը Ջերաշ հնագույն քաղաքն է, որը աչքի է ընկնում մարդկության ձեռքբերումների իր անխախտ շղթայով ավելի քան վեց հազար հինգ հարյուր տարի շարունակ: Ջերաշը տեղակայված է տափաստաններում՝ շրջապատված լեռնային անտառապատ տարածքներով և  պտղաբեր ավազաններով: Քրիստոսից առաջ 63 թվականին նվաճված լինելով Գեներալ Պոմպեոսի կողմից,այն անցավ հռոմեացիների տիրապետության տակ և դարձավ հռոմեական Դեկապոլիս լիգայի 10 խոշորագույն քաղաքներից մեկը: Քաղաքը իր ոսկե դարն ապրեց հռոմեացիների տիրապետության օրոք,որի ժամանակ այն հայտնի էր Գերասա անվանմամբ, և հիմա այն ամբողջովին ճանաչված է որպես հռոմեական լավագույն գավառական քաղաքներից մեկն աշխարհում: Դարեր շարունակ ավազի տակ թաքնված լինելով վերջին 70 տարիների ընթացքում պեղված և վերականգնված Ջերաշը բացահայտում է հռոմեական գավառների հսկայական  և  արտաքին ուրբանիզացիայի մի հիանալի օրինակ, որը հայտնաբերվել է ողջ Միջին Ասիայում, իր կազմում ընդգրկելով հարթեցված և սյունաշար փողոցներ, սավառնող կատարներով տաճարներ, հաղթանդամ թատրոններ,  ընդարձակ հասարակական հրապարակներ և պլազաներ,բաղնիքներ,շատրվաններ և աշտարակներով ու դարպասներով առանձնացված քաղաքային պատեր: Հունա-հռոմեական արտաքին փայլի ներքո  Ջերաշը նաև պահպանել է արևմուտքի և արևելքի խառնուրդը: Նրա ճարտարապետությունը, կրոնը և լեզուները արտացոլում  են մի գործընթաց ,որով գոյակցել են 2 հզոր մշակույթ ՝ միջասիական տարածաշրջանի հունահռոմեական աշխարհը և արաբական փայլը: Ժամանակակից Ջերաշ քաղաքը գտնվում է հին քաղաքի ավերակներից դեպի արևելք: