plg_search_tags
Search - Categories
Search - Content
Search - News Feeds
Search - Links

 

Մեռյալ ծով

Մեռյալ ծովը գտնվում է Երկիր մոլորակի վրա ամենացածր կետում։ Մեռյալ ծովի բարձրությունը ծովի մակարդակից 400 մ ցածր է, և յուրաքանչյուր տարի իջնում է ևս մեկ մետրով։
Ծովի անվանումն  ինքնին արդեն հուշում է, որ ծովը զուրկ է կյանքի նշույլներից, որն էլ պայմանավորված է  աղի և հանքային նյութերի չափազանց բարձր պարունակությամբ ։ Հորդանանի  հայտնի Մեռյալ ծովը առողջությունը վերականգնելու կենտրոն է: Մեռյալ ծովի հանքանյութերը մեծ ազդեցություն են ունենում առողջության վրա:
Իսկ Մեռյալ Ծովի  Առողջարանները  ապահովում են առավել վերականգնող  և բուժական գործընթացներ ։  Դրանք աշխարհում ամենամեծ  բնական սպա-կենտրոններն  են, և մարդիկ կտրում-անցնում են հսկայական տարածություն, որ հանգստանան այդ տաք ջրերում, վայելելու կոսմետիկ ցեխի (դիմակ) լոգանքն ու ստանալու հանքային բուժում, որի արդյունքում նրանք կզգան իրենց 10 տարի երիտասարդ և պատրաստ  դիմակայելու կյանքի մարտահրավերներին  նոր հայտնաբերված կենսունակությամբ։