plg_search_tags
Search - Categories
Search - Content
Search - News Feeds
Search - Links

 

Նեբո լեռ

Նեբո լեռը տեղացիներն անվանում են Սիյաղա: Նեբո լեռը հնագույն Մոաբ թագավորության ամենաբարձր կետն է: Պարզկա օրերին այնտեղից  հիասքանչ տեսարան է բացվում Մեռյալ ծովի և Հորդանանի հովտի վրա, մյուս կողմից էլ  հորիզոնի վրա երևացող Երուսաղեմի աշտարակների վրա : Այս լեռան գագաթին էր, որ Մովսեսը տեսավ խոստացված Խանանի թագավորությունը՝ ուր արգելած էր նրա մուտքը, և այստեղ էր, որտեղ նա, մահացավ  և հանձնվեց հողին(Deut. 32:49, 34: 1-6): Մաքքաբեոսի գրառումներում նշվում է, որ Նեբո լեռը Նոյան տապանի վերջին հանգրվանն է 2 Մաքք. 2: 2-8): Մեր թվարկության 384 թվականին ոմն անվախ մի կին Եգերիա անունով՝ արևմտյան Եվրոպայից, ծավալուն քրիստոնեակ անուխտագնացության շրջանակներում այցելում է Նեբո լեռը, որի մասին գրում է իր հուշագրում: Երուսաղեմից ճանապարհորդելով ավանակով՝ այս կինը կտրում է Հորդանան գետը , հասնում և դժվարությամբ մագլցում է լեռը: Գագաթին նա գտնում է մի փոքրիկ եկեղեցի, որի մասին հոգ տանող սուրբ մարդիկ հավատացնում են նրան, որը ըստ հին ավանդության այդտեղ է հանգչում Սուրբ Մովսեսի աճյունը: Եգերիայից մոտ հարյուր տարի անց մի այլ ուխտագնաց՝ Պետրոս Իբերիացին՝ Գազայի եպիսկոպոսը, գրում է, որ այնտեղ կա մի պատկառելի ու մեծ տաճար՝ շրջապատված բազմաթիվ վանքերով, սակայն հնագիտական պեղումները հավաստում են, որ դա Եգերիայի նկարագրած նույն եկեղեցին է, ուղղակի մեծության նկարագրությունը դա միայն ընկալման տարբերությունն է: 1864 թվականին Սիյաղայի ավերակները այցելած ֆրանսիացի հերցոգ Դե Լույնեսի գրվածքը տեղանքի նկարագրություններով՝ (Voyage d’exploration a la MerMorte, a Petra et sur la rive gaucbe du Jourdain), իր հետևից բերեց բազում ճանապարհորդների դեպի այդ կողմերը։ Հետաքրքրությունը այս տարածքների հանդեպ ավելի բորբոքվեց, երբ 1886 թվականին հայտնաբերվեցին Եգերիայի նոթերը, որոնք հրապարակվեցին հայտնագործումից մեկ տարի անց, ինչպես նաև 1895 Պետրոս Իբերիացու կենսագրության մութ էջերի բացահայտումից հետո: Այդ հետաքրքրություններ իհետևանքով 1932 թվականին Ֆրանցիսկան Սուրբ երկրի պահապանները գնեցին տարածք Նեբո լեռան վրա և մեկ  տարի անց այդ տարածքում նրանց հովանու ներքո սկսվեցին հնագիտական պեղումներ: Պեղումների ժամանակ հայտնաբերվեց վանական համալիրի մի մաս, 6–րդ դարի մի բազիլիկ՝ ընդլայնված 7-րդ դարում: Եկեղեցու մնացորդները 4-րդ դարի մատուռի հիման վրա էին կառուցված՝ հավանաբար որ նկարագրել էին Եգերիան և Պետրոս Իբերիացին, իսկ մատուռը հավանաբար ավելի վաղ ժամանակների դամբարանի հիման վրա էր կառուցվել կամ ընդլայնվել, իսկ տարածքը լքվել էր արդեն 9-րդ դարում: 1976 թվականից Հայր Միքելե Պիչիրիլլոի գլխավորությամբ պեղումների ժամանակ հայտնաբերվել են մի շարք մոզայկաներ, հատկապես 6–րդ դարի մի շատ հետաքրքիր և լավ պահպանված մոզայկայի մեծ կտոր՝ մարդկանց և կենդանիների վառ պատկերներով, որը այդպես լավ պահպանվել է հարյուրամյակներ՝ավելի ուշ ժամանակների մոզայկաների տակ թաղված լինելու պատճառով: