plg_search_tags
Search - Categories
Search - Content
Search - News Feeds
Search - Links

 

Վադի Ռամ

Աքաբայից միայն մեկժամյա ճանապարհ է դեպի  Վադի Ռամ։  Վադի Ռամը  հսկայական և հավերժական մի գեղեցիկ անապա տ է, որը համարվում է Հորդանանի անապատներից ամենամեծն ու առավել հոյակապը։ Այստեղ դուք կարող եք գտնել, ավազաթմբեր, որոնք  առկայծում են,  նրբորեն  փորագրված լեռներ, որոնք դուրս են խոյանում  անապատի կարմիր ավազի միջից։ Այսօր, Վադի Ռամը  համարվում է  պահպանվող բնական  ռեսուրս։

Քեմփինգը հասանելի է և՛ Աքաբայում, և՛ Վադի Ռամում , պարզապես  ճանապարհորդները պետք է իրենց հետ  ունենան իրենց անձնական քնապարկերը և  գիշերեն  անապատում, լողափում, կամ լեռներում։
Վադի Ռամում  հայտնի զբաղմունքներից է ուղտերով զբոսանքը , եւ ըստ Ռամ կամ Դիզի գյուղերի պահանջի՝ կարող են կազմակերպվել նաև  կարճ  ուղեւորություններ։
Ձիով շրջագայությունները նույպես  հասանելի  են և՛  Ռամ , և՛  Դիզի  գյուղերում։
Ե՛վ ուղտերով, և՛ ձիերով զբոսանքի համար  օպերատորները առաջարկում են  երկուսից  յոթ օր  տևող երկարատեւ ճամփորդություններ, որոնք ներառում է  գիշերային  արշավ։