plg_search_tags
Search - Categories
Search - Content
Search - News Feeds
Search - Links

 

Հաճախ տրվող հարցեր

1. Հայաստանում որտե՞ղ կան հանգստյան տներ:
Հանգստյան տներ կան Հայաստանի այնպիսի քաղաքներում, ինչպիսիք են Ծաղկաձորը, Սևանը, Դիլիջանը, Ջերմուկը, Վանաձորը, Աղվերանը և այլն: Բազմաթիվ հանգստյան տների մասին տեղեկություններ կարելի է գտնել։

 

2. Հայաստանում որտե՞ղ կառաջարկեք անցկացնել ամառային/ձմեռային հանգիստը:
Ամռանը Հայաստանի բնությունն իր ծաղկունքի գագաթնակետին է հասնում Սևանում, Դիլիջանում, Ջերմուկում և Աղվերանում:Ծաղկաձորը լավագույն վայրն է ակտիվ ձմեռային հանգիստ անցկացնելու և ձմեռային սպորտաձևերով զբաղվելու համար:

 

3. Ինչպիսի՞ հյուրանոցներ կան Երևանում:
Երևանում կան 3-5 աստղանի բազմաթիվ հյուրանոցներ: Երևանի հյուրանոցների մասին կարելի է տեղեկություններ գտնել մեր կայքում։

 

4. Ինչպիսի՞ն է եղանակը Հայաստանում:
Հայաստանում լինում է մեղմ ձմեռ և շոգ ամառ: Ամռանը ջերմաստիճանը տատանվում է +22 C մինչև +36 C-ի միջև: Ձմեռները հիմնականում ցուրտ են` միջինը -15 C մինչև -1 C:

 

5. Ինչպիսի՞ն է եղանակը Ծաղկաձորում:
Ամռանը +25 C ~ +35 C (75F ~ 95F), ձմռանը -15C ~ -5C (5F ~ 25F).

 

6. Ի՞նչ հայկական ճաշատեսակներ կան:
Հայկական ավանդական ճաշատեսակներից է տոլման (աղացած միս` փաթաթված կաղամբով կամ բադրիջանի, պղպեղի և լոլիկի մեջ լցոնված), խորովածը, քյուֆթան, խաշը: Իսկ հայկական խոհանոցի անբաժան մասը հացն է` լավաշը:

 

7. Որտեղի՞ց կարելի է հուշանվերներ գնել:
Հուշանվերներ կարելի է գնել Վերնիսաժից, որը գտնվում է Երևանի կենտրոնում, Հանրապետության Հրապարակի մոտ: Այստեղ վաճառվում են ավանդական ու ժամանակակից արվեստի բազմաթիվ նմուշներ: Հուշանվերների խանութներ կան նաև Աբովյան և Թումանյան փողոցներում:

 

8. Ինչպիսի՞ թանգարաններ, պատկերասրահներ, համերգասրահներ, թատրոններ ու կինոթատրոններ կան Հայաստանում:
Մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ՝ այցելելով http://www.port.am/afisha (հայերեն և ռուսերեն), http://www.armeniainfo.am (անգլերեն), http://www.museums.am (անգլերեն) կամ http://www.toms.am ինտերնետային էջերը:

 

9. Ո՞րն է Հայաստանի ամենահին եկեղեցին:
Ամենահին եկեղեցին Էջմիածնի Մայր Տաճարն է, որը հիմնադրվել է 303թ-ին:

 

10. Ի՞նչ կարելի է տեսնել Մատենադարանում:
Մատենադարանում պահվում են հին հայկական ձեռագրեր, գրքեր և մագաղաթներ: Դրանք բացառիկ են ողջ աշխարհում և անկրկնելի: Մատենադարանում է պահվում հայկական առաջին տպագիր գիրքը, չափերով ամենամեծ և ամենափոքր հայերեն գրքերը: Մանրամասների համար մուտք գործեք http://www.matenadaran.am:

 

11. Հնարավո՞ր է մի քանի օր ապրել հայկական ընտանիքների հետ՝ ծանոթանալով հայկական կենցաղին:
Դուք միշտ ցանկալի հյուր կլինեք հայկական ընտանիքներում: Հյուրընկալվելու համար դիմեք Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript , Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript էլեկտրոնային հասցեով:

 

12. Հնարավո՞ր է արդյոք ծանոթանալ հայկական գյուղի կենցաղին:
Սիրով կկազմակերպենք էքսկուրսիա դեպի հայկական գյուղեր, որտեղ հնարավորություն կընձեռվի ճաշել տեղաբնակների հետ, ծանոթանալ նրանց կենցաղին, լավաշ թխել, խնոցի հարել և այլն:

 

13. Ի՞նչ է նշանակում "խաչքար":
Խաչքարը արվեստի նմուշ է, որը խորհրդանիշ է Հայաստանի և հայերի համար: Այն փորագրված, որպես կանոն ուղղաձիգ տեղադրվող տափակ քար է, որի մի կողմի վրա քանդակված է կոմպոզիցիայի հիմնական տարրը՝ խաչը։ Խաչի շուրջ հաճախ պատկերվում են՝ զարդանշաններ, հավերժության նշաններ, բուսական և կենդանական աշխարհի պատկերներ, ինչպես նաև մարդիկ՝ հատկապես սրբապատկերների տեսքով։ Խաչքարերը որպես կանոն տեղադրվում են վանքերի և եկեղեցիների մոտ, գերեզմաններում, ճանապարհների մոտ։ Խաչքարեր կան ամենուր Հայաստանում, իսկ հատկապես Նորատուս գյուղում կան բարձրարվեստ բազմաթիվ խաչքարեր:

 

14. Ո՞րն է ամենահարմար վայրը Արարատ լեռը տեսնելու և լուսանկարելու համար:
Խոր Վիրապ վանական համալիրը շատ մոտ է գտնվում Արարատ լեռանը և այնտեղից շատ հարմար է լուսանկարել լեռը:

 

15. Ո՞րն է հայկական դրամական միավորը: Արդյո՞ք խանութներն ընդունում են դոլլար կամ եվրո:
Հայկական դրամական միավորը կոչվում է "Դրամ" (AMD): Խանութները գործարքն իրականացնում են միայն դրամով:

 

16. Որտե՞ղ կարելի է տարադրամ փոխանակել:
Երևանում ամենուր, հատկապես մեծ խանութներուն և կենտրոնական վայրերում կան տարադրամի փոխանակման կետեր: Բանկերը նույնպես իրականացնում են տարադրամի փոխանակում:

 

17. Երևանում սպասարկման ո՞ր ոլորտներում է հնարավոր գործածել բանկային քարտերը:
Երևանում բանկային քարտեր ընդունվում են բոլոր բանկերում, հյուրանոցներում և կենտրոնում գտնվող բազմաթիվ խանութներում ու ռեստորաններում:

 

18. Հայաստանում կա՞ն արդյոք դրամի կանխիկացման մեքենաներ (բանկոմատներ):
Այո, կան` Աբովյան, Տիգրան Մեծ, Թումանյան, Իսահակյան փողոցների և Բաղրամյան, Կոմիտաս պողոտաներում, ինչպես նաև բանկերի շրջակայքում:

 

19. Կարո՞ղ եմ Երևանում վարձակալել մեքենա` վարորդով:
Այո, իհարկե, պայմաններին և գնացուցակին ծանոթանալու համար այցելեք մեր ինտերնետային էջի մեքենաների վարձույթ բաժինը:

 

20. Ճի՞շտ է արդյոք, որ Հայաստանից մեկնելիս, օդանավակայանում պետք է հարկ վճարել:
Ոչ, սկսած 2009 թվականի ապրիլից Հայաստանից մեկնելիս այլևս չեն վճարում 10000 դրամ պետական տուրքը:

 

21. Ո՞ր ավիաուղիներն են թռիչքներ իրականացնում դեպի Հայաստան:
Հայկական, Ռուսական և Ուկրաինական ավիաուղիները իրականացնում են ուղիղ թռիչքներ ԱՊՀ-ի գրեթե բոլոր մեծ քաղաքներից: "Ֆլայ Դուբայ", "Էյր ֆրանս", "Ատլասջեթ", "Աէրոֆլոտ", "Ասեման", "Ավստրիական ավիաուղիներ", "Չեխական ավիաուղիներ", "Սիբիր" և այլ ավիաընկերություններ իրականցնում են ուղիղ թռիչքներ Դուբայից, Փարիզից, Ստամբուլից, Մոսկվայից, Թեհրանից, Վիեննայից, Պրահայից և այլ քաղաքներից: Թռիչքների չվացուցակը ներկայացված է Զվարթնոց օդանավակայանի ինտերնետային էջում:

 

22. Հնարավո՞ր է վիզա ստանալ Երևանի օդանավակայանում:
Այո, հնարավոր է: Ժամանումից անմիջապես հետո պետք է դիմել օդանավակայանի համապատասխան բաժին: Սովորաբար գործընթացի տևողությունը մոտ 20-25 րոպե է: Վիզայի կարիք չունեն ԱՊՀ երկրների, ԵՄ պետությունների, ինչպես նաև Շենգենյան դրույթները կիրառող ԵՄ ոչ անդամ պետությունների քաղաքացիները: Մինչև 18 տարեկանների համար վիզան անվճար է: Վիզայի ժամկետը լրանալիս անհրաժեշտ է երկարաձգել այն "Անձնագրային և վիզաների" վարչությունում (Երևան, Մաշտոցի պող., 13ա):
Վիզա կարելի է ստանալ նաև մինչ ժամանումը` էլեկտրոնային տարբերակով` դիմելով Հայաստանի Արտաքին Գործերի Նախարարությանը: http://www.mfa.am/eVisa:
Վիզաների տրամադրման վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ ՀՀ Արտաքին Գործերի Նախարարության ինտերնետային էջում:

 

23. Առավելագույնը որքա՞ն գումար է թույլատրելի ներմուծել Հայաստան և արտահանել Հայաստանից:
Հայաստան կարելի է ներմուծել անսահմանփակ քանակի գումար, իսկ 5.000.000 դրամից (կամ համարժեք արտարժույթ) ավելի արտահանելու դեպքում պետք է լրացնել մաքսային հայտարարագիր:

 

24. Արդյո՞ք պետք է մուտքի վիզա` Արցախ այցելելու համար և ո՞ր երկրի քաղաքացիները պետք է ձեռք բերեն մուտքի վիզա:
Արցախ այցելելու համար մուտքի վիզա պետք է ձեռք բերեն բոլոր երկրների քաղաքացիները, բացառությամբ ԱՊՀ երկրների և Արգենտինայի քաղաքացիների:

 

25. Հայաստանում որտեղի՞ց է հնարավոր արտերկիր զանգահարել: Վաճառքում կա՞ն հեռախոսային քարտեր:
Փոստատներից հնարավոր է զանգահարել արտերկիր, իսկ ամենուր վաճառվող հեռախոսաքարտերը հնարավորություն են տալիս զանգահարել քաղաքային հեռախոսացանցից և բջջային հեռախոսներից: