plg_search_tags
Search - Categories
Search - Content
Search - News Feeds
Search - Links

 

Հորդանանի մասին

Պաշտոնական անվանումը`

Հորդանան

Կառավարության Ձեւ `
Սահմանադրական միապետություն կառավարության ներկայացուցչի մասնակցությամբ

Պետության ղեկավարը:

Ձերդ գերազանցոջթյուն  Աբդուլլահ բին  Ալ-Հուսեյն II.

Բնակչություն։

Մոտ. 6 մլն

Մակերես:

88,946 քառակուսի կմ

Մայրաքաղաք:

Ամման

Այլ խոշոր քաղաքներ:

Իրբիդ, Զարկա,  Irbid, Zarqa, Սալթ, Կարակ, Մահան և Աքաբա։

Լեզուներ։

Արաբերեն ՝ անգլերենի հետ միասին, լայնորեն օգտագործվում է առեւտրի մեջ  կամ  շատ Հորդանանցիների կողմից  որպես երկրորդ լեզու.

Ժամային գոտի։

GMT + 2ժամ, ԱՄՆ Արեւելան ժամանակ + 7ժամ

Արտարժույթ:

Հորդանանի Դինար (ՀԴ  )
Փոխարժեքը  USD $ 1.00 = JD 0.71

Էլեկտրաէներգիա։ 

220 վոլտ AC

Կրեդիտ Քարտեր:

Խոշոր վարկային քարտերը ընդունվում են հյուրանոցներում, ռեստորաններում , եւ մեծ խանութներում, այդ թվում՝ American Express, Visa Diners Club, եւ Master Card.

Կրոն: 

Հորդանանի ավելի քան 92% - ը մահմեդականներ են  եւ մոտավորապես 3% -ը ՝ քրիստոնյաներ։ Քրիստոնյաների մեծամասնությունը պատկանում է հունական ուղղափառ եկեղեցուն, բայց կան նաեւ հունական կաթոլիկներ, հռոմեական կաթոլիկ համայնք, սիրիական ուղղափառ, Ղպտի Ուղղափառ, հայկական ուղղափառ, եւ մի քանի բողոքական հարանվանություններ։ Նաև Հորդանանում կարելի է հանդիպել շիա եւ Դրուզե բնակչությունների։
Տեղեկություն մզկիթներ ու եկեղեցիներ այցելեու վերաբերյալ:
Մզկիթ մտնելիս  պետք է հանել կոշիկները։ տղամարդիկ պետք է հագնեն  տաբատներ ,իսկ կանայք  հագնվեն պահպանողական՝  ծածկելով իրենց արմունկները, ոտքերն ու մազերը։  

Կլիման:

Արևոտ երկինք եւ ջերմ չոր եղանակը  տարվա  մեծ մասըն են կազմում։ Անձրեւոտ եղանակներ են հիմնականում լինում    նոյեմբեր եւ մարտ ամիսների միջև,  տևելով ոչ ավելին քան մեկ –երկու  օր։  Գարնանը եղանակը օպտիմալ է ՝  փարթամ բուսականությամբ , իսկ աշունը հավասարապես մեղմ է։ Ամառները տաք, բայց հաճելի են  եւ որոշակի զով երեկվա ժամերին։  Մայիսից նոյեմբեր ենկած տիրույթում միջին ջերմաստիճանը տատանվում է 20 * -30 * C- սահմաննեում,  բավականին  զով է, այնպես որ, պետք է պատրաստ  լինել հագնելու տաք հագուստներ։ Ձմեռանը  եղանակը բավականին ցուրտ, քամոտ ու անձրեւոտ է։

Ալկոհոլային ըմպելիքներ

Ալկոհոլային խմիչքները լայնորեն հասանելի են հյուրանոցներում, ռեստորաններում, բարերում եւ որոշ խանութներում. Խմելն արգելվում է փողոցներում։
Խմիչքներ և ուտելիքներ։  Հյուրանոցներն  առաջարկում են  սննդամթերքի եւ խմիչքների բազմազան տեսականի։ Հյուրանոցներից  դուրս հասանելի են նաև  բազում փոքր եւ հաճախ էժան ուտելու վայրերը։ Դուք  կունենաք  նաև Ավանդական Արաբական խոհանոցի ու միջազգային խոհանոցների  լայն ընտրություն, միաժամանակ կարող եք համտեսել  ազգային ուտեստ Mansaf –ը ՝ ավանդական ճաշ՝ պատրաստված  գառան մսից,  խոտաբույսերից եւ մածունից։

Դրես-կոդ

Քա նի որ Հորդանանը համարվում է իսլամական երկիր , ապա  խորհուրդ է տրվում  հագնել համեստ հագուստ, հատկապես գյուղական վայրերում. Ծովային հագուտը ընդունելի է ողափում, լողափերի ակումբներում, հյուրանոցում  կամ ջրավազաններում ։

Դեսպանություններ:

Երկրների մեշ մասը  ներկայացված  են Ամմանում  որպես դեսպանություններ  կամ հյուպատոսություններ։  Վայրերի , կոնտակտային համարների  եւ աշխատանքային ժամերի վերաբերյալ մանրամասների համար կարող եք կապ հաստատել մեր ներկայացուցիչների հետ:

Փոստային ծառայություններ

Փոստային ծառայությունները  հասանելի են փոստային բաժանմունքներում,  որոնք կարող եք գտնել և՛ մայրաքաղաք Ամմանում ,և՛ մի շարք այլ  քաղաքներում:

Տաքսիները:

Տաքսիները էժան եւ հաճախ առավել հարմար տեղափոխման  ձեւ ն են Հորդանանում։ Մասնավոր տաքսիները ներկված են  դեղին գույնով, բացառությամբ Աքաբա քաղաքի  տաքսիների, որոնք ներկված են  կանաչ գույնով։  Տաքսիներ կարող եք գտնել հյուրանոցների բակերից կամ ուղղակի փողոցներից։  Տաքսիներն ունեն սահմանված գներ,/մետրերով սահմանված/ ,սակայն դրանք միշտ չէ, որ օգտագործվում է գիշերը, ուստի նպատակահարմար է համաձայնության գալ գնի վերաբերյալ  նախապես։ Նույնը վերաբերում է երկար ճամփորդություններին։ Տաքսու վարորդները շատ ընկերական են, լավ տիրապետում են  քաղաքը, եւ սովորաբար խոսում է անգլերեն։
Մեկ մետրի գինը  սկսվում է  JD 0,25 եւ տաքսիի մինիմալ գինը  սովորաբար JD 2-3 է Ամման քաղաքում: Թիփեր թողնելը պարտադիր պայման չէ։

Հորդանանի Ազգային Դրոշը։
Հորդանանի Ազգային դրոշն  ունի երեք հավասար հորիզոնական հատվածներ՝  սեւ (վերեւից), սպիտակ, կանաչ և կարմիր հավասարասրուն եռանկյուն աջ կողմում գտնվող, որի վրա վեր է խոյանում մի փոքր սպիտակ յոթ գագաթնեով աստղ։
Կարմիր եռանկյունի ն ներկայացնում  է  Օսմանյան կայսրության դեմ ուղղված  մեծ արաբական ապստամբությունը 1-ին Համաշխարհայինի  ընթացքում։
Սեւը  ներկայացնում է Abbassid խալիֆայությունը։
Սպիտակը ներկայացնում է Ummayyad խալիֆայությունը։
Կանաչ ը ներկայացնում  է Fatimid խալիֆայությունը  եւ իսլամը, քանի որ ենթադրվում է, որ Մուհամմեդ մարգարեի եւ նրա դստեր Ֆաթիմայի սիրած գույնը կանաչն էրԼ Կանաչ  գույնը նաև մի քանի անգամ նշվել է  Ղուրանում՝ կապված դրախտի հետ։
Յոթ-գագաթներով  աստղը ներկայացնում է Սիրիայի  յոթ շրջանները ։ Ներկայումս այն խորհրդանշում է նաև Ղուրանի մեջ առկա  առաջին սուրայի յոթ տարբերակները։

Զինանշան։
1934 թ-ի օգոստոսի 25-ին, Գործադիր խորհուրդը հանդես եկավ թիվ 558 հրահանգով՝  հռչակելով զինանշանը որպես երկրի պաշտոնական էմբլեմա։ 1982թ․-ի  Փետրվարի 21-ին, Նախարարների խորհուրդը հրապարակել է թիվ 6 պաշտոնական ծանուցումը՝ տալով երկրի պաշտոնական զինանշանի վերաբերյալ  գրավոր առանձնահատկությունները եւ բացատրություններ։
Զինանշանի վրայի Արծիվը խորհրդանշում է  երկրագունդը, նրա թեւերը դիպվում են երկու ծայրերում գտնվող  դրոշներին, իսկ գլուխը թեքված է դեպի աջ կողմ։