plg_search_tags
Search - Categories
Search - Content
Search - News Feeds
Search - Links

 

Լիբանանի Մասին

Պաշտոնական անվանումը: Լիբանանի Հանրապետություն
Կառավարման Ձև: Խորհրդարանական Հանրապետություն

Պրեզիդենտ։ Միշել Աուն
Բնակչություն։ 6,184,701
Տարածք: 10,452 կմ2, որից ջրային 1,6%
Մայրաքաղաք։ Բեյրութ
Մյուս մեծ քաղաքները։ Տրիպոլի, Սիդոն, Տիր, Զահլե, Ջունի, Բաթրուն, Բաալբեկ
Լեզուներ։ Արաբերեն, ֆրանսերեն, անգլերեն
Ժամանակային գոտի: GMT+2, ամռանը GMT+3
Դրամական միավոր: Լիբանանյան Լիրա (LBP)
Փոխարժեք: USD$ 1.00=1500 LBP
Էլեկտրականություն: 220V AC, 50 Hz .
Կրեդիտ քարտեր։ Խոշոր վարկային քարտերը ընդունվում են հյուրանոցներում, ռեստորաններում , եւ մեծ խանութներում, այդ թվում՝ American Express, Visa Diners Club, եւ Master Card.
Կրոն։ Լիբանանը ամենաբազմակրոն երկիրն է Մերձավոր Արևելքում։ Մահմեդական 54% (27% Շիա Իսլամը, 27% Սուննի Իսլամը), Քրիստոնեական 40.5% (ներառում 21% Մարոնի Կաթոլիկ, 8% Հունական ուղղափառ, 5% Մելկիտ Կաթոլիկ, 1% Բողոքական , 5.5%, այլ Քրիստոնեական), Դուրզի 5.6%: (94% արաբների, 5% հայեր, 1% այլ )
Մզկիթ մտնելիս Ձեզնից պահանջվում է ձեր կոշիկները թողնել դրսում,տղամարդիկ պետք է տաբատ կրեն, կանայք ծածկած իրենց թեվերը, ոտքերը եւ մազերը:Եկեղեցի մտնելիս տղամարդիկ պետք է տաբատ կրեն, իսկ կանայք հագնվեն պահպանողական:


Կլիմա: Կլիման մերձարևադարձային է, չոր ամառով և խոնավ ձմեռով։ Ծովափին հունվարի միջին ջերմաստիճանը 13 °C է, հուլիսինը՝ 28 °C, տարեկան տեղումները՝ 750—1000 մմ, լեռներում՝ 1000—3000 մմ (լեռնագագաթների ձյունը պահպանվում է դեկտեմբերից մայիս), Բեքաայի հովտում և Անդրլիբանանի լեռների արևմտյան լանջերին՝ 400—800 մմ


Ալկոհոլային խմիչքներ: Ալկոհոլային խմիչքները լայնորեն հասանելի են հյուրանոցներում, ռեստորաններում, բարերում եւ խանութներում։

Թեյավճար։ Թեյավճարը պարտադիր չէ, բայց ընդունված է և միշտ բարձր է գնահատվում
Կշռի և չափման միավորներ: Լիբանանը օգտագործում է կշռի և չափման մետրիկ համակարգը
Հագուստ: Լիբանանը ազատ է հագուստի առումով։ Լողազգեստը ընդունված է միայն լողափում, լողափի բարերում, հյուրանոցի լողավազաններում
Դեսպանատներ: Երկրների մեծ մասն ունեն դեսպանատներ ու հյուպատոսարաններ Բեյրութում։ Կապնվեք մեր ներկայացուցչի հետ լրացուցիչ տվյալների համար։
Փոստային ծառայություններ: Փոստային ծառայությունները հասանելի են փոստատներում, որոնք գտնվում են ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ մյուս քաղաքներում
Տաքսի: Տաքսիները հասանելի են, խորհուրդ է տրվում նախապես համաձայնեցնել արժեքը։ Նույնը վերաբերում է երկար ճանապարհորդություններին։ Վարորդները լավ գիտեն քաղաքը, որպես կանոն խոսում են անգլերեն։

Լիբանանի դրոշը։ Լիբանանի դրոշը կազմվել է երկու հորիզոնագիծ կարմիր շերտից որոնք պատում են հորիզոնագիծ սպիտակ շերտ մը։ Մեջտեղի շերտը երկու անգամ ավելի լայն է յուրաքանչյուր կարմիր շերտերից (1։2։1 հարաբերություն)։ Կանաչ մայրին մեջտեղի դպնում է կարմիր շերտերը և նրա լայնությունը մեկ-երրորդն է դրոշի լայնության։Լիբանանի դրոշը ընդունվել է դեկտեմբերի 7, 1943թ․։ Մայրին սրբության, հավերժության և խաղաղության խորհրդանիշն է։ Դրոշի սպիտակ գույնը ներկայացնում է ձյունը, որպես մաքրության և խաղաղության խորհրդանիշ։ Իսկ երկու կարմիր շերտերը խորհրդանշում են Լիբանանի ժողովրդի զավթիչների դեմ պայքարում թափված արյունը։

 

Լիբանանի զինանշանը: Զինանշանը բաղկացած է հաջորդական կարմիր սպիտակ կարմիր թեք շերտերից,վահանի տեսքով, մեջտեղում տեղադրված մայրի ծառը։Շատ նման է Լիբանանի դրոշին։